Վստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք. այս պնդումը հերքել է Բուքինգհեմյան պալատը


Ոճ և դեմքեր


Բուքինգհեմյան պալատը կտրուկ հերքել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի պնդումը, թե Դիանայի մահից հետո թագավոր Չարլզ III-ն ասել է, որ շուտով նրան կմոռանան։

Սփենսերն իր նոր գրքում պատմում է 1997 թվականին Փարիզում ավտովթարից Դիանայի մահից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Նա պնդում է, որ վիճել է այն ժամանակվա արքայազն Չարլզի հետ՝ կապված Դիանայի հուղարկավորության ժամանակ արքայազններ Ուիլյամի և Հարրիի դագաղի հետևից քայլելու որոշման հետ։

Սփենսերի խոսքով՝ ինքը Չարլզին ասել է, որ Դիանան չէր ցանկանա, որպեսզի իր 15 և 12 տարեկան որդիներն անցնեին այդ ծանր փորձության միջով։ Նա պնդում է, որ Չարլզն իրեն պատասխանել է․ «Վստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք»։

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Չարլզ III-ը գիտակցում է՝ եղբոր կորստի ցավը կարող է տարիներ անց էլ ազդել հիշողությունների և դատողությունների վրա։ Սփենսերի Swan Song: Diana, My Sister գիրքը նախատեսվում է հրատարակել հաջորդ շաբաթ։

radar armenia



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *