Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է։ Այս մասին Խաչանովը հայտնել է ՏԱՍՍ-ին։

Ավելի վաղ Խաչանովը հասել էր «US Open»-ի կիսաեզրափակիչ։

«Հիմա հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում։ Շատ երկար եմ դրան հասել և ուրախ եմ, որ կարողացա լավ մարզավիճակ հավաքել։ Բայց այս գործընթացը մեզ մոտ երբեք չի ավարտվում»,- ասել է Խաչանովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *