Գնում ենք հաղթանակի՝ ազատագրենք մեր երկիրը․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Մենք գործ ունենք «իրական Հայաստանի» դատաիրավական համակարգի հետ, դրա համար պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ազգային բարերարը հայտարարեց՝ մարտական է տրամադրված․ «Գնում ենք հաղթանակի՝ ազատագրենք մեր երկիրը»։

Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում նորմալ դատաիրավական համակարգ ստեղծելու համար նախ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռացվի։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։

Նշենք, որ այսօր 450-րդ օրն է, ինչ ազգային բարերար Սամվել Կարապետյանն ապօրինի գտնվում է կալանքի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *