Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *