Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դեռևս 2014 թվականին սահմանված ռուսական պարենային էմբարգոն երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ռուսաստանը 2014 թվականի օգոստոսին արգելել էր հակառուսական պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենային ապրանքների որոշ տեսակների ներմուծումը։ Արգելքի տակ էին հայտնվել միսը, երշիկեղենը, ձուկն ու ծովամթերքը, բանջարեղենը, մրգերը, կաթնամթերքը։ Պատժամիջոցների պահպանմանը զուգահեռ Ռուսաստանը երկարաձգել է այդ միջոցների գործողությունը։
Ներկայում այդ հակապատժամիջոցները գործում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի նկատմամբ։