Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող տանկերին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Տոգոյի դրոշով նավթատարի ուղղությամբ հարվածի մասին։

Իրանական կողմի պնդմամբ՝ տանկերը փորձել է ապօրինի անցնել Հորմուզի նեղուցով։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել են, որ հարվածից հետո նավը բռնկվել է, և դրա ընթացքը կանգնեցվել է։

Իրանական կողմի պնդմամբ՝ տանկերը փորձել է առանց Իրանի թույլտվության անցնել նեղուցով՝ ամերիկացի զինվորականների «սադրանքին և խաբեությանը» ենթարկվելու հետևանքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *