Թռչում ենք Վիսբադեն. Փաշինյանին Հեսսեյան Խաղաղության մրցանակ կշնորհվի (տեսանյութ)

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Փաշինյանը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Թռչում ենք Վիսբադեն»։

Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *