Ռուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները


Հարեվաններ


Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները։ Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ին առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում եւ Չուկոտկայում, հայտնում է ՏԱՍՍ- ը։

Միեւնույն ժամանակ, որոշ շրջաններում արդեն օգոստոսի վերջից անցկացվում էր վաղաժամ քվեարկություն՝ դժվարամատչելի եւ հեռավոր վայրերում, ինչպես նաեւ ռազմաճակատում գտնվող զինվորականների համար։

Այս անգամ խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ քվեարկելու են Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքների բնակիչները։

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն։ Հակապատերազմական դիրքերից հանդես եկող միակ կուսակցության՝ «Յաբլոկոյի» գրանցումը Գերագույն դատարանի որոշմամբ չեղյալ է համարվել, այն ընտրություններին չի մասնակցում։

Չեղյալ է համարվել նաեւ այս կուսակցության՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված մի շարք թեկնածուներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *