Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին


Հայաստան


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Միկոյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ վիճաբանություն է։
 
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանության, ինչի ընթացքում Երևանի 59-ամյա բնակիչը գործադրել է գազային ատրճանակ։ Տուժածներ չկան։
 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կարճ ժամանակ անց տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և իր մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Նա ներկայացրել է գազային ատրճանակը։
 
Հանգամանքները պարզվում են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *