Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասվում է․

«Հարգելի պարոն Խանդիկյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ։

Տասնամյակներ շարունակ Ձեր ստեղծագործական գործունեությունը կապել եք թատրոնի հետ՝ որպես դերասան, բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար՝ մեծ ներդրում ունենալով հայ թատերարվեստի զարգացման գործում։ 

Ձեր ստեղծագործական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ թատերական բեմադրություններով, որոնք առանձնացել են Ձեր գործունեությանը բնորոշ յուրահատուկ ճաշակով:

«Ռոմեո Ջուլիետ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», ​«Մակբեթ»,​«Փարիզյան դատավճիռ», «Անվերջ վերադարձ» , «Հուլիոս Կեսար» և Ձեր մյուս բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը:

Հարգելի պարոն Խանդիկյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *