Սկսում է ինձ հետ խաղեր տալ. Յուրի Խաչատուրովը մանրամասներ է պատմել իր ձերբակալությունից

Գեներալ Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 18-ի դատական նիստում պատմել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ իր ձերբակալության հանգամանքների մասին։

Նրա խոսքով՝ Մոսկվայում գտնվելու ժամանակ քննիչը իրեն հրավիրել է որպես վկա, սակայն Երևան գալուց հետո նրան հանկարծ հայտնել են, որ ձերբակալում են։ Դատարանը կալանավորել է Խաչատուրովին, ապա ազատ արձակել գրավի դիմաց, որը, նրա խոսքով, մինչ օրս չի վերադարձվել։

Գեներալը նշել է, որ գրավը պատրաստ է թողնել դատարանին՝ աթոռների վերանորոգման համար։ Խաչատուրովը նաև պատմել է, որ գրավը վճարելուց հետո թույլտվություն է ստացել մեկնել Մոսկվա և մինչև նոյեմբեր շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքը։

«Հետո կանչեցին, եկա այստեղ և մինչ օրս դատարաններում եմ։ Չգիտեմ՝ ինչու։ Զեկույցն ավարտված է»,- եզրափակել է Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ կապված այն հանգամանքի հետ, որ ժամանակին չէր հաղթահարվել նրա միջազգային դիվանագիտական անձեռնմխելիությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *