Վեհափառին մեղսագրվող գործողությունը՝ եպիսկոպոսին կարգալույծ անելը, բացառապես Հայ առաքելական եկեղեցու ներքին գործն է, որին պետությունն իրավասու չէ միջամտել․ այսօր Վեհափառի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը ղեկավարում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ մեղադրվում է քաղաքացիական դատարանի որոշումը չկատարելու համար, որով ժամանակավորապես վերականգնվել է եպիսկոպոսներից մեկի (Արման Սարոյան) պաշտոնավարումը, որին Եկեղեցին նախկինում կարգալույծ է արել։