Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ


Աշխարհ


Մոսկվայում Միացյալ Թագավորության դեսպան Դեյնի Դոլակինան կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Նրան ռուսական կողմը բողոք է հայտնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և այլ սպառազինությունների մատակարարումների ավելացման կապակցությամբ։

«Նրան վճռական բողոք է հայտնվել Լոնդոնի կողմից Կիևի վարչակարգին անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների մատակարարումների հետագա ավելացման կապակցությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել բողոքի ներկայացման վերաբերյալ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *