Անվանի ֆրանսիացի նախկին մարզիչ Արսեն Վենգերը, որը ժամանակին գլխավորում էր Լոնդոնի «Արսենալը», խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի ելքի մասին։
Ներկայումս «զինագործները» 3 միավորով գերազանցում են «Մանչեսթեր Սիթիին», սակայն «քաղաքայինները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ «Կարծում եմ՝ «Արսենալը» կդառնա չեմպիոն։ Ես դրան խորապես հավատում եմ։ Ըստ իս՝ դա տրամաբանական է։ «Մանչեսթեր Սիթին» չի կարողանա մրցաշրջանի վերջնամասն անցկացնել առանց միավորներ կորցնելու»,- մասնագետի խոսքն է մեջբերում Goal-ը։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կընդունի «Բարնլիին», իսկ «Արսենալն» առաջիկա շաբաթ օրը կմրցի «Նյուքասլի» հետ։