«Արդյո՞ք ՀՀ Սահմանադրությունը և խղճի ազատության օրենքը Եկեղեցու այսօրվա փաստացի պետին (նկատի ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին) որևէ իրավունքով լիազորում են քաղաքականապես կողմնորոշելու իր ստորադասներին»,– լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վեհափառ Հայրապետին դատի տված, Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Արման Սարոյանը՝ համոզմունք հայտնելով, թե սա «ներեկեղեցական վեճ» չէ։
Նրա պնդմամբ՝ իրեն կարգալույծ են արել Եկեղեցու «քաղաքականացման դեմ ընդվզելու» համար․ «Ես անհնազանդ եմ գտնվել։ Դատի եմ տվել, որովհետև ներսում որևէ ատյան չի գործում։ Ձեր ենթակա ներսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել»,– ասել է նախկին հոգևորականը։
Նա հակադարձել է, թե իբր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ չի սկսել Կաթողիկոսի դեմ այդ ընդվզումը․ «Ինքը չի որոշել, մենք ենք եկեղեցու դեմ ընդվզում»,– ասել է նա։