Բելառուսիայի 6 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սմբատաբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը կանայք են, 4-ը՝ տղամարդ, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *