ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց, որ հետագա դատական նիստերն անցկացվեն առանց իր պաշտպանյանի։
Փաստաբանի խոսքով՝ Խաչատրյանը ցանկանում է մասնակցել դատական նիստերին, սակայն ցավերի պատճառով չի կարող:
Դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարեց միջնորդությունը և որոշում կայացրեց դատական նիստերն անցկացնել ՊԵԿ նախկին նախագահի բացակայությամբ: Նիստը հետաձգվեց։
Լրագրողների հետ զրույցում փաստաբանը Սարսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանը, բացի ցավազրկողներից, բացարձակապես որևէ տեսակի բուժում չի ստանում, զրկված է անգամ տարրական հիգիենիկ կանոններից օգտվելու հնարավորությունից։
«Մինչև հիմա ոչ մի բժշկական փաստաթուղթ չկա, որ Խաչատրյանն այս առողջական խնդիրները չունի․ վիճարկվում է միայն Հայաստանում վիրահատություն իրականացնելու հարցը»,– նշեց նա։
Սարգսյանը հայտնեց, որ Խաչատրյանի համար խնամակալ են նշանակել, որը երեք անգամ այցելում է իր պաշտպանյալին։
Հիշեցնենք, որ այս քրեական վարույթով Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված են խափանման միջոցներ բացակայելու արգելքը և գրավը: Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2026 թվականի սեպտեմբերի 2-ին: