Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 17:30-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սմբատաբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով 6 անձ տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գողամ Սարգսյանը և Դանիել
Նախնական տեղեկություններով՝ վիրավորները Բելառուսի քաղաքացիներ են, և նրանցից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ ծառայողական ավտոմեքենայով»,- նշում է լրատվամիջոցը։