ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներկայում ցանկանում է համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ։
«Հենց հիմա նրանք ցանկանում են գործարք կնքել։ Եթե դա սխալ գործարք լինի, ես նույնիսկ չեմ քննարկի այն։ Բայց հենց հիմա նրանք ցանկանում են գործարք կնքել, քանի որ բոլոր առումներով պարտվում են»,- ասել է Թրամփը NewsNation-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը կքննարկի Իրանի հետ հնարավոր համաձայնությունը՝ դրա պայմաններից կախված։
Թեհրանի դեմ հետագա ռազմական գործողությունների հնարավորության և Իրանը «ոչնչացնելու» մասին իր վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին Թրամփը պատասխանել է․ «Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»։