Դեպքերից երկու օր անց «անմիջապես» այց կատարող կառույցից դժվար է այլ բան սպասել․ Հարություն Մնացականյանը՝ ՍԱՏՄ–ի մասին

ՍԱՏՄ-ն երկու օր անց, իրեն բնորոշ արագությամբ արձագանքել է ելույթիս, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը:

«ՍԱՏՄ գործելակերպը հաճախ է հարցեր առաջացնում ու սա էլ նույն շարքից է: Չգիտես ինչու, ՍԱՏՄ-ը հերքում է ինձ, ոչ թե այն նյութը, որը կառուցվել էր հենց իրենց տվյալների վրա, որոնցից ելնելով էլ կառուցել էի ելույթս: Այդուհանդերձ այս գործելակերպն ինձ համար տարօրինակ չէ, քանի որ դեպքերից երկու օր անց «անմիջապես» այց կատարող կառույցից դժվար է այլ բան սպասել:

Ինչևէ, արդեն իսկ խոսել ենք, որ պլանավորում ենք ԱԺ-ում քննարկում կազմակերպել և այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, թե ով է մանիպալացնում, ով է ճիշտ, ով է կարողանում կարդալ և հասկանալ, իսկ ովքեր՝ ոչ: Վերջերս պարզ դարձավ, որ ունենք նաև կարդալ և հասկանալու խնդիր: Պարզել են աշակերտներինը, բայց հնարավոր է հարկավոր է նաև այլ ոլորտներում:

Կհանդիպենք ԱԺ֊ում…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *