Երեք նախկին հայ գերիներ հրաժարվել են դիմել ՄԻԵԴ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ չորս նախկին հայ գերիներից երեքը, որոնց նա ֆրանսիացի փաստաբանների հետ օգնել էր պատրաստել Ադրբեջանի դեմ բողոքներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար, հրաժարվել են ՄԻԵԴ դիմելուց։

«Չորսից (ներառյալ` [Գևորգ] Սուջյանը) երեք նախկին հայ զինծառայողներ, որոնք մի քանի տարի անցկացրել էին Ադրբեջանի բանտերում՝ սարսափելի պայմաններում, ի վերջո հրաժարվեցին Բաքվի դեմ Եվրոպական դատարան հայց ներկայացնել։ Այն բանից հետո, երբ բոլոր փաստաթղթերը պատրաստ էին, երեքն էլ հայտնեցին, որ Հայաստանում ինչ-որ շատ կարևոր անձ իրենց խորհուրդ է տվել չներկայացնել հայցերն Ադրբեջանի դեմ։ Թե կոնկրետ ով է ճնշում գործադրել նրանց վրա, հրաժարվեցին հայտնել։ Բայց արդյունքում հայցերը չներկայացվեցին, բոլոր դատավարական ժամկետներն անցան, և Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարված հանցագործություններն այդպիսով մնացին անպատիժ։

Ի՞նչ եղավ Գևորգ Սուջյանի հայցի հետ։ Ինչ-որ պահի նա որոշեց, որ Ստրասբուրգում իմ փաստաբաններն իրեն հարմար չեն (նրանք 2021 թվականին շահել էին Ադրբեջանի դեմ իմ սեփական գործը), և ասաց, որ ընտրել է այլ փաստաբանների։ Եվ դրանից հետո մենք այլևս չենք շփվել։ Ինձ համար դժվար է որևէ բան ավելացնել, բացի այն, որ ՄԻԵԴ-ի գործերի բազայում նրա անունը ներկայացված հայցերի տվյալների բազայում չկա»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է բլոգերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *