Ռուսաստանը պատրաստ է համագործակցության և Եվրոպայի հարևանների հետ հարաբերությունների վերականգնմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պատրաստ ենք համագործակցության, Եվրոպայի հարևանների հետ հարաբերությունների վերականգնմանը», – ասել է Ռուսաստանի առաջնորդը ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ընթացքում։
Արձագանքելով Բալթիկ ծովում եվրոպական զորավարժություններին՝ նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է պատասխանել իր նավերի գրավմանը, և դիմել Արևմուտքին․ «Եկեք ընկերաբար ապրենք, հակառակ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել»