Ուժեղ Հայաստանի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից․ միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար։ Այս մասին գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Զարգացո՛ւմ, այլ ոչ թե հանձնում»,– նշել է նա։
Հիշեցնենք՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները,Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։