«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում պարզվել է, որ Քիմ Քարդաշյանը առողջական խնդիրներ ունի։ Թրեյլերում 45-ամյա աստղը պատմում է կերակրափողի հիվանդության մասին, որի պատճառով նա հոսպիտալացման կարիք է ունեցել։
«Ես ունեմ էզոֆագիտ անունով ինչ–որ բան», — ասում է Քիմը տեսանյութում։
Դրանից հետո կադրից դուրս հնչում է հարց, թե արդյոք այն նույն հիվանդությունը չէ, որից մահացել է նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը։
Հոլովակում Քիմի մայրը՝ Քրիս Ջենները, չի թաքցնում իր հույզերը և խոստովանում է. «Ուզում եմ լաց լինել»։
Էզոֆագիտը կերակրափողի լորձաթաղանթի բորբոքում է։ Թրեյլերում չի բացահայտվում, թե որքան լուրջ է աստղի վիճակը և ինչ բուժում է նրան այժմ անհրաժեշտ։ Ինքը՝ Քարդաշյանը, նույնպես դեռ մանրամասներ չի հայտնել։