Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Գյումրին պատրաստվում է Անկախության 35-ամյակի տոնակատարությանը: Հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Սեպտեմբերի 20-ին Գյումրիում Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը կնշվի երաժշտությամբ, մշակութային ծրագրերով և տոնական միջոցառումներով։

16:00 — Տաղավարների բացում՝ երաժշտական ուղեկցությամբ։

17:00 — Տոնական միջոցառման մեկնարկ և համայնքների ներկայացում։

17:10 — Հյուրերի շրջայց տաղավարների մոտ։

17:40–18:30 — «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի» ելույթ։

18:40–19:30 — «Անի» փողային նվագախմբի համերգային ծրագիր։

20:00 — Մեծ բեմահարթակում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ։

22:00 — Տոնական հրավառություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *