Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությանը՝ ՌԴ Պետդումայի ընտրությունների շրջանակում։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ միջազգային դիտորդական խմբի ղեկավար Ռուստամ Շոխմուրոդը։
«Ո՛չ, Հայաստանը չի մասնակցում։ Նրանք կասեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին և այստեղ չեն։ Դա նրանց որոշումն է»,- ասել է Շոխմուրոդը։