Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները. Նարեկ Կարապետյան

Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:

Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:

Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:

Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն»,– գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *