2023 թվականին այս օրը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանվեցին 10-ամյա Միքայելը և 8-ամյա Նվերը։
Եղբայրներների հուղարկավորեցին հոկտեմբերի 19–ին Մասիսի քաղաքային գերեզմանատանը։
«Միքայելը 5-րդ դասարան էր, Նվերը 3-րդ դասարանում էր սովորում: Փոքր դպրոցը պահում էի, ատամներովս պահում էի, 6 աշակերոտվ դպրոց էի պահում: Ասում էի՝ մինչև վերջին աշակերտը ես դպրոցը պետք է պահեմ, ասում էի՝ զանգը ուժեղ խփեք, երեխեք, թուրքը լսի, ինչքան ուժեղ, այնքան ավելի լավ, որ այնտեղ՝ պոստում խլանա: Այդ օրը 6 աշակերտիս ուղարկեցի տուն, կարծելով, որ ամեն ինչ լավ պետք է լիներ։ Այդ օրը ժամը 11:00-ից կրակոցներ են եղել, սակայն այնքան էինք տարված եղել դասապրոցեսով, որ չեն լսել:
Տուն գնալուց հետո կրակոցներն ուժեղացել են։ Իրենց թաղամասը ներքում է, մերը վերևում, դրա համար հրաշքով փրկվեցինք։
Գյուղացիները երեխաների հետ հավաքվել էին մի վայրում, որ պետք է պատսպարվեին, բայց թշնամին ոչ մի բանի չի նայում, թե անօդաչու էր, ինչ էր, գցեցին երեխաների մեջ ու այդ պահին զոհվեցին: Շատ երեխաների ծնողները Ստեփանակերտ էին գնացել»,- երեխաների հուղարկավորությունից հետո լրագրողների հետ զրույցում պատմել էր Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի ժաննա Գաբրիելյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում զոհվել էր 5 խաղաղ բնակիչ, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել էին, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից։