«Եղել են պահեր, երբ ուզեցել ենք սպանել իրար»․ Աշոտ Տեր-Մաթևոսյան-Սոֆյա Պողոսյան զույգը նշում է ամուսնության 7–ամյակը

Աշոտ Տեր-Մաթևոսյան-Սոֆյա Պողոսյան զույգը նշում է ամուսնության 7–ամյակը։ Այս առիթով սոցցանցերում հրապարակում է կատարել դերասանուհին, խոսել ամուսնու հետ հարաբերություններում ունեցած դժվարությունների, երջանիկ պահերի ու նույնիսկ երբեմն միմյանց «սպանելու» ցանկության մասին։

«Յոթ տարի առաջ մենք ընտրեցինք իրար՝ դեռ չիմանալով, թե այդ ընտրության մեջ ինչքան տարբեր օրեր են լինելու։

Այս յոթ տարիների ընթացքում եղել են շատ երջանիկ պահեր, եղել են դժվարություններ, եղել են պահեր, երբ ուզեցել ենք սպանել իրար , ազդել ենք իրար նյարդերի վրա, ու նույնիսկ թվացել է, որ միասին շարունակելն արդեն անհնար է։

Բայց երևի ամենակարևորը հենց այդ ճգնաժամերից հետո նորից իրար ընտրելն է։ Սովորել իրար լսել, ավելի լավ հասկանալ, նորովի հարգել ու ընդունել։

Տարիների ընթացքում հասկանում ես, որ ամուսնությունը միայն լավ ու սիրուն պահերը չեն։ Այն նաև միասին դժվարությունների միջով անցնելն է ու ամեն անգամ ինչ-որ նոր ձևով իրար գտնելը։

Ու այս ամենը առանց մեծ սիրո ուղղակի անհնար կլիներ»,– գրել է դերասանուհին՝ շնորհավորելով ամուսնուն իրենց «7 տարին»։

Նշենք, որ զույգն ունի մեկ որդի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *