Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Բուն TV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է վերանայել թաղման նպաստի գործող համակարգը։

«Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *