Երբ մեր հայրենիքի մի հատվածը՝ Արցախը, հայտնվել է գերության մեջ, մենք ոչ թե պետք է մոռանանք նրա մասին, այլ՝ միաբանվենք․ Էդգար Ղազարյան

«Կարոտել եմ Արցախս»,– Արցախի հայաթափման երրորդ տարելիցին գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Երբ մեր ընկերները, հարազատները, բարեկամները հիվանդանում են, գերության մեջ են հայտնվում կամ բանտարկվում են, մենք չենք մոռանում նրանց մասին, չենք թողնում նրանց միայնակ ու անպաշտպան, հակառակը` կենտրոնացնում ենք մեր ջանքերը, փորձում ենք օգտակար լինել նրանց, դուրս բերել դժվար վիճակից։

Երբ մեր հայրենիքի մի հատվածը, մեր սիրելի Արցախը հայտնվել է գերության մեջ, մենք ոչ թե պետք է մոռանանք նրա մասին, այլ միաբանվենք, մտածենք մեր երկիրը փրկելու, գերությունից ազատելու մասին։ Ես հավատում եմ, որ գալու է այդ օրը և մենք նորից մեզ ուժ տվող Արցախ գնալու երջանկություն ենք ունենալու»,– գրել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *