«Թուրքիայի ուժը բոլորին հայտնի է»․ Ֆիդանը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սպառնացել է Հունաստանին։

«Հունաստանի ներքաղաքական կյանքում առկա է թուրքական գործոնը։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ներքաղաքական կյանքում քաղաքական միավորներ վաստակել, ապա «քարտը», որը նա կօգտագործի, կլինի «թուրքականը»։

Թուրքիայում քաղաքականությունն այդպես չի գործում։ Մենք ունենք ավելի լուրջ, ավելի գլոբալ հարցեր, որոնցով պետք է զբաղվենք։

Հունաստանի քաղաքականության մեջ կա միայն մեկ խնդիր։

Մենք շահագրգռված չենք Էգեյան ծովում լարվածության սրմամբ։ Մենք կտրականապես անընդունելի ենք համարում ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումը և շատ մեծ ջանքեր ենք գործադրել այս խնդիրը լուծելու համար։

Այս տարածաշրջանին խաղաղություն է պետք, ոչ թե ռազմականացում։

Հուսով ենք, որ հույն քաղաքական գործիչների կողմից արված որոշ հայտարարություններ կմնան միայն հռետորաբանության մակարդակում։

Սակայն եթե նրանք ավելի առաջ գնան և ձեռնարկեն իռացիոնալ, արկածախնդրական քայլեր, ապա Թուրքիայի լրջությունն ու ուժը բոլորին հայտնի են», — հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *