Ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, RAF-ի նոր թեթևքաշային չեմպիոն Արսեն Հարությունյանն իր հաղթանակաը նվիրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին․
«Այս հաղթանակը նվիրում եմ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, մեր հայ ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր հավատով, նվիրումով ու հաստատակամությամբ քայլում են իրենց նպատակների և երազանքների հետևից։ Թող յուրաքանչյուրիս հաղթանակը դառնա մեր ժողովրդի հպարտության և միասնության մի մասնիկը»,– նշել է մարզիկը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր տիտղոսային մենամարտում 26-ամյա հայ ըմբիշը պարտության էր մատնել ամերիկացի Օստին Դեսանտոյին՝ նվաճելով լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Երեք մրցափուլ տևած չափազանց դիտարժան ու լարված գոտեմարտն ավարտվել էր մեր մարզիկի հաղթանակով՝ 6:3 հաշվով։ Այսպիսով, Հարությունյանը չեմպիոնական գոտին խլեց Դեսանտոյից, որի համար սա առաջին պարտությունն էր պրոմոուշենում։