Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում, որը նախապատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին, հարկադրված փոփոխություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել ազգային թիմին։ Նրա փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի որոշմամբ ազգային թիմ է հրավիրվել «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանը։

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով ավելի վաղ հրապարակված հայտացուցակից բացակայում էին նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնց թվում են Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Հովհաննես Հարությունյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ու Կամո Հովհաննիսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *