Ուկրաինային ևս 40 օր է անհրաժեշտ՝ Ռուսաստանին ռազմական գործողությունները դադարեցնել ստիպելու համար. հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են ավելացնել Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածների թիվը։
«Մեզ ևս 40 օր է պետք՝ Ռուսաստանին ջախջախելու համար», – հայտարարել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել էր Ռուսաստանի՝ խաղաղության պարտադրմանն ուղղված 40-օրյա արշավի մեկնարկի մասին։ Այն ներառում էր ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածներ և Սև ու Ազովի ծովերում նավերի վրա հարձակումներ։