Ավելի քան 3.5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում

Ավելի քան 3,5 մլն ընտրող հեռավար քվեարկել է Պետդումայի պատգամավորների ընտրություններում՝ ֆեդերալ օկրուգով: Այս մասին են վկայում Հեռավար էլեկտրոնային քվեարկության (ՀԷՔ) ֆեդերալ պորտալի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մոսկվայի ժամանակով 13:20-ի դրությամբ իրենց ձայնն առցանց տվել են արդեն 3,505,181 ռուսաստանցիներ:

Ընդհանուր առմամբ, ֆեդերալ հարթակում հեռավար էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 4 մլն մարդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *