ԱԺ պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին

Երեկ Աննա Գրիգորյանի հետ այցելել էինք մեր գործընկեր, ապօրինի կալանք կրող Արեգնազ Մանուկյանին․ հայտնել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Արեգնազը մանրամասն նկարագրեց իր շինծու գործը, պատմեց իր վրա գործադրած բոլոր ճնշումների փորձերի մասին, վերջում էլ ավելացրեց, որ ինչքան պետք է, պատրաստ է անցնել այդ զրկանքների միջով, բայց իր սկզբունքներին չի դավաճանի։

«Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ»,- ասել է Արեգնազ Մանուկյանը։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Վարդանյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *