Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ակտիվությունը Պետական դումայի ընտրություններում բարձր է։ Նա նշել է, որ տեղական ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ երկու ընտրատեղամասերում՝ Երևանի Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիի գլխավոր հյուպատոսությունում, քվեարկել է 1808 մարդ։
«Ընտրողների հոսքը բավականին մեծ է։ Մարդիկ ակտիվորեն գալիս են», — քվեարկության օրը լրագրողներին ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ, որևէ արտակարգ իրավիճակ չի եղել։
Դեսպանը Կոպիրկինը նաև շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Ռուսաստանի դեսպանատան շրջակայքում անվտանգության ապահովման համար՝ նշելով, որ անվտանգության միջոցառումները հատկապես նկատելի են ընտրողների մեծ հոսքի ֆոնին։