Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով, բայց իր սկզբունքներին չի դավաճանի․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են կին քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին։

««Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ»

Երեկ Աննա Գրիգորյանի հետ այցելել էինք մեր գործընկեր, ապօրինի կալանք կրող Արեգնազ Մանուկյանին։

Արեգնազը մանրամասն նկարագրեց իր շինծու գործը, պատմեց իր վրա գործադրած բոլոր ճնշումների փորձերի մասին, վերջում էլ ավելացրեց, որ ինչքան պետք է, պատրաստ է անցնել այդ զրկանքների միջով, բայց իր սկզբունքներին չի դավաճանի։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *