🔺ՀՀ-ում ՌԴ դեսպանության շենքում Պետդումայի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

Երևանում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունների քվեարկությունը, հայտնում են ՀՀ֊ում ՌԴ դեսպանությունից։

Թիվ 8026 ընտրատեղամասը փակվել է։

Քվեարկության գործընթացն անցկացվել է Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները սկսել են քվեների վերջնական հաշվարկը։

ԶԼՄ֊ների հաղորդմամբ` քվեարկել է 3793 ՌԴ քաղաքացի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *