Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնել ենք՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ․ գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Եվս մեկ անգամ հիշեցնենք՝
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝
- Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Սախարովի հրապարակից,
- Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
- Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
- Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- գրել է նա։