«Մենք ասում ենք՝ անկախ ենք. կա՞ օրինական պետական սահման՝ միջազգայնորեն ճանաչված»․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ պետություն, որը չունի պետական սահմաններ, չի կարող լիարժեք անկախ լինել։
«Ցավոք, դեռ ձևավորում ենք անկախ պետություն։ Տա Աստված, մենք վերջնականապես ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք»,- ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ ազատամարտիկներն ու երկրապահներն իրենց գործը անկախության համար փայլուն արել են, սակայն, նրա խոսքով, քաղաքական գործիչները պետք է երկիրը տանեին վերջնական հաղթանակի։
Լրագրողի հարցին՝ եթե պետական սահման չենք ունեցել, ապա ինչպե՞ս ենք համագործակցել միջազգային կառույցների հետ, Միքայելյանը պատասխանեց․ «Մենք եղել ենք ուրիշ պետության վասալ, ինչ թելադրել են այս տարիների ընթացքում, արել ենք»։