Անկախությունը աստվածատուր պարգև է. այն պետք է պահել հավատարմությամբ․ ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ ՀՀ անկախության 35-ամյակի ուղերձում։
«Անկախությունը նաև մարդու իրավունքների հիմնական սկզբունքներից մեկն է. այն հարկ է հարգել։
Անկախության ամուր պահպանումը և նրա սկզբունքներին, արժեքներին ու հրամայականներին հավատարմությունը ենթադրում են հավատ, կամք ու պայքար։
Այս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախությունը, և երբ պատմության հանգամանքների պարտադրանքով կորցրեց այն՝ վերահաստատելու տեսլականը վերածեց ամենօրյա պայքարի»,–ասել է Արամ Ա-ն։
Վեհափառն ընդգծել է՝ հայրենիքի հզորացման, զարգացման ու հայ ժողովրդի հավերժության աղբյուրն է անկախությունը։ Այն սրբազան արժեք է և պատգամ՝ ուղղված յուրաքանչյուր հայի, որ հավատարիմ մնանք անկախությանը։