Հայ առաքելական եկեղեցում հոգևոր հայրերը՝ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, այսօր՝ սեպտեմբերի 21–ին, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Առավոտից «Եռաբլուր» պանթեոնը մարդաշատ է, բայց պաշտոնյաներ դեռ չեն այցելել։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում բոլորին համերգի է հրավիրում Հանրապետության հրապարակում, որը տեղի կունենա երեկոյան 20.30–ին։
Նշենք, որ զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ վաղ առավոտից Եռաբլուրում են, որպեսզի թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։