Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին Անկախության օրվա կապակցությամբ։

«Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքականության նախարարությունների միջև ակտիվ երկխոսություն, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին: Մաղթում եմ Ձեզ և ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ», – ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հեռագրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *