Հայաստանի Հանրապետության ապագան ուժեղ է լինելու, իսկ դավաճանները կորելու են հենց այն պատմության էջերում, որոնք փորձում են ջնջել․ Լիաննա Գասպարյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության տոնն է:

Անկախությունը բացարձակ արժեք է: Անկախության ծննդյան վկայականը Անկախության հռչակագիրն է, որը պետության հիմքի մասին է, որն անկախության հիմքն է ու հավասարապես բացարձակ արժեք է:

Հայաստանի Հանրապետությունը ՝ հայրենիքի կենտրոնը, անխոս, ապրելու է դարեդար՝ իր հազարամյա հաղթական անցյալով, հերոսներով ու հայրենիքի համար մինչև վերջին շունչը մարտնչած հերոսների հիշողություններով:

Հայաստանի Հանրապետության ապագան ուժեղ է լինելու, իսկ դավաճանները կորելու են հենց այն պատմության էջերում, որոնք փորձում են ջնջել:

Հայաստանի Հանրապետությունը ապրելու է արժանավոր կյանքով:

Տոնդ շնորհավո՜ր, անկախ հայրենիք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *