Դրամից մինչև կանաչ պարտատոմսեր. Հայաստանի «առաջինները» 35 տարում

35 տարվա ընթացքում Հայաստանը ոչ միայն անցել է տարբեր տնտեսական փուլերով, այլև ունեցել է մի շարք «առաջիններ», որոնք փոխել են երկրի ֆինանսական, տեխնոլոգիական և բիզնես միջավայրը։

  • Հայկական դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Մեկ դրամը փոխանակվում էր 200 խորհրդային ռուբլու դիմաց։ Առաջին շարքի թղթադրամները եղել են 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով։
  • Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ստեղծվել է 2000թ. `որպես բաժնետիրական ընկերություն։ Այսօր  այն ՀՀ֊ում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի հիմնական օպերատորն է։
  • 2001 թվականին Հայաստանի բանկերի և Կենտրոնական բանկի համագործակցությամբ ստեղծվեց ArCa միասնական քարտային վճարային համակարգը։ Այն դարձավ քարտային գործարքների մեծ մասի հիմքային ենթակառուցվածքը Հայաստանում։
  • 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանն առաջին անգամ դուրս եկավ միջազգային կապիտալի շուկա՝ տեղաբաշխելով $700 մլն ծավալով 7-ամյա Eurobond։ Թողարկման եկամտաբերությունը կազմել էր 6.25%, իսկ պահանջարկը մոտ չորս անգամ գերազանցել էր առաջարկը։
  • 2020 թվականին Ameriabank-ը թողարկեց Հայաստանում առաջին Green Bond-ը՝ մոտ $50 մլն համարժեք եվրոյով։ Թողարկումը կազմակերպվել էր միջազգային Green Bond Principles չափանիշներին համապատասխան և դարձավ հայկական ֆինանսական շուկայում կանաչ ֆինանսավորման առաջին խոշոր օրինակներից մեկը։
  • 2009 թվականին շրջանառության մեջ դրվեց Հայաստանի պատմության ամենաբարձր անվանական արժեքով թղթադրամը՝ 100,000 դրամը։ Հետագայում նոր՝ երրորդ սերնդի թղթադրամների շարքում այդ անվանական արժեքն այլևս չպահպանվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *