Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ, հայտնում են Հայաստանի բռնցքամարռի ասոցիացիայից:

Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնցիոյին: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հենց սկզբից նախաձեռնողի դերում էր , աշխատում էր առաջին համարով ու ոչ մի շանս չտվեց մրցակցին:

Ավելի վաղ տպավորիչ հաղթանակներ տոնել ու 1/4 եզրափակիչ էին դուրս եկել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը և Մ23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *