Ավելի քան 150 հազար արցախահայերի էթնիկ զտման և բռնի տեղահանության տարելիցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում ստանում է «Խաղաղության մրցանակ» ու անմիջապես հայտարարում՝ «Իլհամ Ալիևը հավասարապես արժանի է այդ մրցանակին»։ Սա հայտարարություն է այն բռնապետի հասցեին, որը հայաթափեց Արցախը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը փորձում է խաղաղարարի դափնիները կիսել Ադրբեջանի նախագահի հետ։ Արդյո՞ք սա միջազգային հանրության աչքում չի թուլացնում հայկական կողմի դիրքերը՝ հավասարության նշան դնելով ագրեսորի և զոհի միջև։
Armat Media-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ուրացել են Արցախն ու անմեղ նահատակների արյունը, դրա վառ ապացույցն են Հայաստանում այս օրերին կազմակերպվող փառատոնները: Արցախյան հետքն ու խորհրդանիշները ջնջելու փորձերը, ըստ փորձագետի, ուղղակի հարված են Հայաստանի պետականությանն ու ապագային: Ալիևին խաղաղության մրցանակի արժանի համարելով՝ հայկական կողմն ինքն է ջնջում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու բոլոր պահանջները, իսկ զոհին ու հանցագործին նույն նժարին դնող այս քաղաքականությունը ստիպում է մոռանալ անցյալն ու կամովին հանձնել սեփական ապագան՝ ալիևյան քմահաճույքներին:
Մանրամասն՝ տեսանյութում։
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ