«2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դադիվանք վանական համալիրից ապամոնտաժված և երկրի տարածքից ապօրինի դուրս բերված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում»։
Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան։
«Քելբաջարի [Քարվաճառ] շրջանից հեռանալիս «օկուպացիոն ուժերը» թալանել են Դադիվանք վանական համալիրը, Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել համալիրին պատկանող խաչերը, զանգերը և այլ տարրեր, այդ թվում՝ պատերից կտրել և գողացել են որմնանկարները, որոնք ավելի ուշ արտերկրում տարբեր ցուցահանդեսներում ցուցադրվել են որպես «Հայաստանի արվեստի գործեր»,– ասել է նա։
Հաջիևան նշել է, որ Բաքուն քայլեր է ձեռնարկել արտեֆակտներն Ադրբեջան «վերադարձնելու» ուղղությամբ՝ «Ինտերպոլի անդամ պետություններից մեկի տարածքում դրանց հայտնաբերման դեպքում»։